Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է

Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է
21.01.2021 | 17:16

Փետրվարի 1-12-ը Անկարան և Բաքուն պատրաստվում են Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ-2021» զորավարժություններին, Независимая газета-ում գրում է վերլուծաբան Վլադիմիր Մուխինը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի զինծառայողները հատել են թուրք-ադրբեջանական սահմանը և ժամանել զորավարժությունների անցկացման վայր:

Սպասվում է, որ «Ձմեռ-2021» զորավարժություններին կմասնակցեն հատուկ ջոկատայիններ, դիպուկահար թիմեր, տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, ուղղաթիռներ: Փորձագետներն արդեն ուշադրություն են հրավիրել, որ օդադեսանտային զորքերի իջեցումը, որը պետք է մշակվի առաջիկա զորավարժությունների ընթացքում, ռազմական գործողությունների համեմատաբար նոր տարր է, որը Թուրքիան և Ադրբեջանը չեն օգտագործել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Կարսը Հայաստանի հետ սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա է և Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու խոշոր տրանսպորտային հանգույցն էր։ 1993-ից ճանապարհը չի աշխատում, հիշեցնում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարեևը: Նրա խոսքով՝ 2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման մասին հայտարարության ստորագրումից հետո այն կարող է դառնալ համագործակցության կարևոր օբյեկտ: Գարեևի հաղորդմամբ՝ Կարսում այսօր տեղակայված է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված բրիգադը:

«14-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները բանակային ավիացիայի գնդի և ադրբեջանական ուժերի հետ փոխգործակցությամբ կարող են հավանական հակառակորդի պաշտպանության խորքում տակտիկական օդային դեսանտի իջեցման աէրոմոբիլային ուսումնական վարժանք կատարել և Կարս–Գյումրի երկաթուղով կազմակերպել 14-րդ մեխանիզացված բրիգադի հիմնական ուժերի առաքումը հնարավոր մարտական գործողությունների գոտի: Հիմա՝ մանևրների շրջանակներում, դա կլինի Թուրքիայի տարածքը։ Բայց ես չեմ բացառում, որ տեղագրական քարտեզներում կնշվի նաև Հայաստանի տարածքը»,– հաշվի առնելով Անկարայի և Բաքվի աշխարհաքաղաքական շահերը՝ թերթին ասել է Գարեևը։ Փորձագետը ուշադրություն է հրավիրել, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախյան պատերազմի արդյունքում «ներկայիս աշխարհաքաղաքական դասավորությունն իրեն այնքան էլ ձեռնտու չէ»՝ նկատի ունենալով Սյունիքի մարզը, Սևանը և Երևանը, որոնք Ալիևն «ադրբեջանական պատմական հողեր է անվանել»: «Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է։ Ուզում եմ հուսալ, որ Գյումրիի 102-րդ ռազմակայանը և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները զսպող ուժի դեր կխաղան։ Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի ակտիվ անդամ է և ագրեսիայի դեպքում կազմակերպությունում ընդգրկված երկրները օգնության ձեռք կմեկնեն իրենց գործընկերոջը»,- հայտնել է պահեստազորի գեներալ- լեյտենանտ Յուրի Նետկաչևը, որը ժամանակին ծառայել է Անդրկովկասում: Սակայն հազիվ թե ՀԱՊԿ երկրներից որևէ մեկը կարողանա խանգարել Ադրբեջանի տարածքում թուրքական ուժերի տեղակայմանը, գրում է թերթը։


2021-ի առաջին երկու շաբաթներին Թուրքիայից Ադրբեջան է ժամանել ավելի քան 40 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ինչու է բերվել՝ մնում է առեղծված. թուրքական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների բացման մասին։ Այդ լուրերը պաշտոնապես հերքվել է Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն դե ֆակտո հայտնի է, որ ադրբեջանական որոշ օդանավակայաններում դեռևս անցյալ տարվանից եղել են թուրքական F-16 կործանիչներ, եզրափակել է հեղինակը։

Դիտվել է՝ 5960

Մեկնաբանություններ